Բեյրութի նավահանգստի տարածքում նոր հրդեհ է բռնկել

Սեպտեմբերի 10-ին նոր հրդեհ է բռնկել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի տարածքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ հրդեհն սկսվել Է ավտոդողերի եւ վառելիքա-քսուքային նյութերի պահեստում, որը գտնվում Է ծովային նավահանգստի գոտում:

Միջադեպի վայր Է ժամանել մի քանի հրշեջ բրիգադ, որոնք ձգտում են տեղափաել բռնկման օջախը:

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցավ պայթյուն, որի հզորությունը կազմել Է 1 500 տոննա տրոտիլային համարժեքով:

Պայթյունի ալիքից ոչնչացվեցին եւ վնասվեցին հազարավոր տներ, ավելի քան 300 հազար քաղաքացի մնաց անօթեւան:

Զոհվեց 190 մարդ, տուժեց 6,5 հազարը:

Լիբանանի ներքգործնախարարության տվյալներով՝ պայթյունի պատճառ Է դարձել եռակցման աշխատանքների ժամանակ ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիակային սելիտրայի բռնկումը, որը պահվում Էր նավահանգստի պահեստում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: