ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը Ֆեյսբուքի էջում գրել է․
«Դիմակ կրում ենք նախեւառաջ մեր եւ մեր ծնողների, երեխաների, հարազատների առողջության պահպանման համար։
Այսօրվանից պարտադիր է դիմակի կրումը.
🚩կանգառում տրանսպորտի սպասելիս,
🚩փողոցում պարտադիր է դիմակի ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ցանկալի է կրումը` զրուցելիս կամ մարդաշատ վայրերում քայլելիս,
🚩ԲՈԼՈՐ փակ տարածքներում (տրանսպորտ, խանութ, աշխատանքի վայր եւ այլն),
🚩մեքենայի մեջ (երբ մեքենայում բացի ձեզնից կա էլի ուղևոր/ուղևորներ, անձնական մեքենայում ընտանիքի անդամների հետ եւս ցանկալի է ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար, քանի որ ոստիկանները չեն կարող կռահել արդյոք բոլորդ տան անդամ եք, թե ոչ),
🚩բաց տարածքում առևտուր իրականացնելիս»: