Մեր ձգտումը պետք է լինի տարածաշրջանում կայունության հասնելը․ Վահագն Խաչատուրյան

Հայաստանում տնտեսական հաջողություններ, սոցիալական կյանքում ձեռքբերումներ կլինեն միայն այն ժամանակ, երբ անվտանգային համակարգերն աշխատեն և երբ հասարակությունը զգա, որ սահմանները պաշտպանված են։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին ասաց նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի՝ անվտանգության ոլորտին առնչվող հարցին։

Լինելով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ Խաչատուրյանը նշեց, որ Հայաստանի համար առաջնային է անվտանգության խնդիրը, պաշտպանողականության բարձրացումը, որոնք օր առաջ պետք է լուծվեն։

«Երբ որ զգանք, որ ունենք կայունություն, երբ որ զգանք, որ տարածաշրջանում կլինի այնպիսի մթնոլորտ, որ այլևս պատերազմի վտանգ չլինի, սահմանները բաց կլինեն։ Այսինքն, մեր ձգտումը պետք է լինի տարածաշրջանում կայունության հասնելը, իսկ դրա լավագույն գրավականը հենց անվտանգության համակարգեր ունենալն է»,- եզրափակեց Խաչատուրյանը։