Բաղդադի դատարանը Դոնալդ Թրամփի ձերբակալման օրդեր է արձակել. Al Arabiya

Բաղդադի դատարանը ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի ձերբակալման օրդեր է արձակել ԱՄՆ ՌՕՈՒ հարվածների արդյունքում Իրաքի շիական աշխարհազորի պետի տեղակալ Ալ-Հաշդ ալ-Շաաբի Աբու Մահդի ալ-Մուհանդիսի մահվան գործով : Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը: Համաձայն հեռուստաալիքի տեղեկությունների՝ հրամանագիրը տրվել է Իրաքի քրեական օրենսգրքի 406-րդ հոդվածի և նախաքննության հիման վրա:

Այս հոդվածով որպես առավելագույն պատիժ սահմանվում է մահապատիժ ՝ կանխամտածված սպանության համար, նշում է հեռուստաալիքը: Դատարանը շեշտել է, որ ալ-Մուհանդիսի մահվան հետաքննությունը շարունակվում է «հանցագործության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու համար` լինեն դրանք իրաքցիներ, թե օտարերկրյա քաղաքացիներ»:

Մանրամասները՝ factor.am-ում