Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետին Բիշքեքի «Մանաս 2» օդանավակայանում դիմավորել է Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիեւը։

Նիկոլ Փաշինյանը Բիշքեքում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին:

Այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ: