Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանից լրացուցիչ ջուր վերցնելու մասին վիճահարույց օրինագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանից լրացուցիչ ջուր վերցնելու մասին վիճահարույց օրինագիծը

Ազգային ժողովն օգոստոսի 28-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Սևանա լճից ջրառի չափը 2018թ․ համար 170 մլն խմ-ից դարձնել 210 մլն խմ, այսինքն՝ ավելացնել 40 մլն խմ-ով:

Նախագծին կողմ է քվեարկել 68 պատգամավոր, դեմ՝ 1-ը:

Հիշեցնենք, որ բնապահպանները դեմ են այս նախաձեռնությանը՝ ահազանգելով, որ դա կարող է լուրջ սպառնալիք լինել Սևանա լճի էկոհամակարգի համար։ Մինչ խորհրդարանը քննարկում էր հարցը, նրանք բողոքի ակցիա էին անցկացնում խորհրդարանի շենքի դիմաց՝ պահանջելով, որ պատգամավորները դեմ քվեարկեն նախագծին։

Կառավարությունն այս նախաձեռնությունը հիմնավորում է ոռոգման կարիքները բավարարելու անհրաժեշտությամբ։