Հայաստանը համաճարակների կանխարգելման գործում բարձր ցուցանիշով կանաչ գոտում է

Հեղինակ MediaLab

Համաճարակների կանխարգելման գործընթացում աշխարհի երկրների թվում Հայաստանն ունի բարձր ցուցանիշ՝ 90 միավոր: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, համաճարակների կանխարգելման preventepidemics.org կայքը տեղեկացնում է, որ Հայաստանն ունի լավ պատրաստվածություն՝ դիմակայելու համաճարակների:

«Նրանք ունեն գործող համակարգեր ՝ առողջապահական սպառնալիքները գտնելու, կանգնեցնելու և կանխարգելելու համար, բայց  պետք է աշխատեն այդ պաշտպանության մակարդակը իրենց ժողովրդի համար պահպանելու ուղղությամբ»,-նշված է կայքում:

Կայքի ինտերակտիվ քարտեզի վրա կանաչ գույնով ներկայացված այն երկրները, որոնք ունեն պաշտպանվածության ապահով մակարդակ: Նշվում է, որ Հայաստանը հասել է ReadyScore 80 և ավելի միավորի և աշխատում է իր ցուցանիշները բարելավելու ուղղությամբ:

Ըստ կայքի՝ համաճարակների կանխարգելման գործում Հայաստանի դեպքում ուժեղ կողմերն են՝ համակարգումը, հաղորդակցությունը, քարոզչությունը, ապահով սնունդը: Հայաստանում կենդանուց մարդուն անցնող հիվանդությունների կանխարգելումը բարձր մակարդակի վրա է:  Թույլ կողմերից է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը:

Հայաստանի հարևան երկրներից ներկայացված է Վրաստանի ցուցանիշը, որն ունի 57 միավոր: 90 և ավելի ցուցանիշներ ունեցող երկրներից են Կանադան, Ճապոնիան, Ավստրալիան, Արաբական Միացյալ Էմիրությունները:

Այս ցուցանիշին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Հայաստանը պատրաստ է հայտնաբերելու, կանգնեցնելու և կանխարգելելու համաճարակները»,-նշել է փոխվարչապետը: