«Քաղաքացուն առաջարկվել է բնակտարածք, ինչից քաղաքացին հրաժարվել է». ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պարզաբանումը օգտատերերի կողմից տարածված գրառման վերաբերյալ

Մի քանի պարզաբանում՝ բազմաթիվ օգտատերերի կողմից տարածված գրառման վերաբերյալ

Քաղաքացին՝ որպես մանկատան շրջանավարտ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից 09.03.2020 թ.-ին ստացել է բնակարանի գնման վկայագիր:

18.08.2020 թ.-ին քաղաքացին ևս մեկ անգամ դիմել է նախարարություն՝ նշելով, որ կորցրել է փաստաթղթերը, և խնդրել իրեն տրամադրել ԲԳՎ-ի կրկնօրինակը:

Մինչ այդ քաղաքացուն առաջարկվել է բնակտարածք՝ Թբիլիսյան խճուղում գտնվող սոցիալական բնակարանային ֆոնդ հանդիսացող բնակարաններում, ինչից քաղաքացին հրաժարվել է:

Քաղաքացուն առաջարկվել է նաև աշխատանք, քաղաքացին դրանից ևս հրաժարվել է:

Քաղաքացուն՝ ԲԳՎ կրկնօրինակի տրամադրման գործընթացը՝ սահմանված կարգով, իրականացվում է: Օրերս նրան կտրամադրվի փաստաթղթի կրկնօրինակը:

Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: