Հնդկաստանում Հայաստանի դեսպանությանը կից կստեղծվի ռազմական կցորդի հաստիք

Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կստեղծվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ չզեկուցվող հարցերի շարքում ընդգրկված համապատասխան որոշումը հավանություն ստացավ կառավարության նիստում:

Նշվում է, որ Հնդկաս­տանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդը կտեղակայվի Նյու Դելիում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքում: