Վարույթ է ընդունվել Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից վերահսկվող տարածքում Արցախի բնակչի գերեվարվելու և բռնության ենթարկվելու քրգործը

Արցախի ՔԿ տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2021 թ. դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչ Ա.Վ.-ի կողմից նույն շրջանի Վարդաձոր համայնքից դեպի Ասկերան քաղաք ոտքով ճանապարհվելու և նույն շրջանի Նախիջևանիկ համայնքի ճանապարհը շփոթելու արդյունքում ժամանակավորապես՝

Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից վերահսկվող տարածքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ծառայողների կողմից գերեվարվելու և մի խումբ անձանց կողմից ազգային ատելության շարժառիթով պարբերաբար դիտավորությամբ Ա.Վ.-ին բռնության ենթարկելու՝ մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածեր հասցնելու, ֆիզիկական և հոգեկան տառապանք, ինչպես նաև առողջությանը վնաս պատճառելու Արցախի քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով հարուցված քրեական գործը. տեղեկացնում են ԱՀ քննչական կոմիտեից։ Նախաքննությունը շարունակվում է: