Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը 2 ամսով կալանավորվեց

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը. այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է փաստաբան Էլիզաբեթ Պետրոսյանը:

Դեռ հուլիսի 8-ին Փարամազյանը բերման էր ենթարկվել ԱԱԾ-ի Քննչական դեպարտամենտ:

Երեկ նրան մեղադրանք է առաջադրվել Խարդախությանը օժանդակելու կամ կազմակերպելու, ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու համար:

Այսօր դատարանը բավարարել է կալանքի միջնորդությունը: