Հայաստանում ասպիրանտուրայի ընդունելությունն այս տարի անցկացվելու է մինչև համավարակը եղած կարգով

Հայաստանում ասպիրանտուրայի ընդունելությունն այս տարի անցկացվելու է այն կարգով, որը եղել է մինչև համավարակը:

Դիմորդները ասպիրանտուրայի ընդունելության համար պետք է ներկայացնեն մագիստրատուրայի կամ դրան հավասարեցված դիպլոմ, ինչպես նաև օտար լեզու և ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայական կամ դրան համապատասխան տեղեկանք: «Արմենպրես»ի հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության Ծրագրերի իրականացման և գնահատման բաժնի պետ Էդգար Ալեքսանյանը նշեց, որ շուտով կհաստատվի Հայաստանում ասպիրանտուրայի մասնագիտությունների ցանկը և ցանկացողները կարող են դիմել:

«Այն, ինչ կար նախորդ կարգում, այդպես էլ մնացել է, նույն պահանջները, որ պետք է լինեն, պահպանվել է: Շուտով ասպիրանտուրայի մասնագիտությունների ցանկը կհաստատվի կառավարության կողմից: Ոչ մի մտահոգության առիթ չեմ տեսնում»,-ասաց Էդգար Ալեքսանյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում