Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Տեր-Պետրոսյանը և Ալիևը 1996թ. Մոսկվայի «Պրեզիդենտ-օտել»-ում տեղի ունեցած դեմառդեմ բանակցություններից հետո բավականին բարձր տրամադրությամբ դուրս են գալիս։ Վճռականորեն որոշել են լուծել խնդիրը։ Մոտ քսան տեսախցիկ կա, որոնց մեծամասնությունը ադրբեջանական։
Արդեն տեսախցիկների առաջ Ալիեւն ասում է Տեր-Պետրոսյանին.
-Левон Акопович, а вы не хотите меня с вашим новым министром иностранных дел познакомить?
Արզումանյանը նոր է նշանակված լինում ԱԳՆ։ Ամբողջ պատվիրակությամբ փնտրում են ու գտնում հյուրանոցի բարում
ծանոթացնելու ոչ ենթակա։
Այդ պահին նախագահներին է մոտենում Վազգեն Սարգսյանն իր լայն ժպիտով։ Տեր-Պետրոսյանն անմիջապես դիմում է Ալիեւին. «Ну, ладно, с министром иностранных дел не получилось, давайте знакомиться с моим министром обороны»:
Դրանից օրեր առաջ Սարգսյանը փակ հանդիպում էր ունեցել ԵՊՀ ուսանողների հետ, որտեղ պատմել էր հայկական բանակի հզորության մասին, ասելով նաեւ. «եթե պետք լինի, Բաքուն էլ կգրավենք»։ Արտահոսք էր եղել, եւ թերթերից մեկը, մի քիչ էլ ճոխացված, հրապարակել էր այդ խոսքերը, որն իհարկե հասել էր Ալիևին։ Վազգենին տեսնելով Ալիևն այլայլվում է, բայց ծանոթանում է եւ, մի կերպ պահելով ժպիտը դեմքին, հանդիմանում.
- Это разве не ты сказал пару дней назад в Ереванском государственном университете, что «если потребуется, мы и Баку можем захватить»? Разве можно такое говорить?
Վազգեն Սարգսյանը, քաղաքավարի եւ ժպտալով, բայց զայրացած, որ տեսախցիկների առաջ Ալիեւ իրեն նման կշտամբանք է ներկայացնում, հանդուգն կեցվածքով պատասխանում է. - Это вам ваша разведка неправильно доложила, Гейдар Алиевич.
- Դրությունը լարվում է, ամեն ինչ այդ պահին նկարահանվում է օպերատորների կողմից եւ ընդհանուր բարյացակամ մթնոլորտը կարծես վտանգվում է` վերածվելով սկանդալի: Ելքը գտնում է Տեր-Պետրոսյանը: Ձեռքը բարեկամաբար դնելով Ալիեւի ուսին, Տեր-Պետրոսյանն ասում է.
-Гейдар Алиевич, вы не так поняли. Дело в том, что он у нас холостой, и он просто перед студентками выпендривался։ - Ու, առաջացնելով հավաքված զրուցակիցների թնդաձայն ծիծաղը, միայն իրեն բնորոշ ցինիզմով հեռանում է։ Լսելով այս հանկարծական որոտաձայն քրքիջը, ադրբեջանցի լրագրողները վազելով մոտենում են դեպքի վայրում մնացած Ալիեւին եւ բոլորը միաբերան հարցնում.
- Что он сказал, Гейдар Алиевич, что он сказал?
Ալիեւն էլ շիվարած պատասխանում է. - Сказал: перед студентками выпендривался…
- Այս պատմության տեսագրությունը պետք է, որ պահպանված լինի Հ2-ի արխիվում»։