Արմեն Ամիրյանն անցնում է ողջամտության սահմանները. Ռեժիսոր Հովհաննես Գալստյան

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Արմեն Ամիրյանը անցնում է ողջամտության սահմանները և ըստ երևույթին աղմկելու է մինչև ՀՔԾ-ում չառերեսվի իմ և գործող անցնող մյուս վկաների հետ։

Արմենի ֆեյսբուքյան հերթական հուզառատ գրառմանը ի պատասխան մեջբերում եմ N քրեական գործը վարող քննիչի ՈՐՈՇՈՒՄ-ից մի հատված, որ հուսամ «արեւի շողի նման» կպարզեցնի պաշտոնաթող նախարարի միտքը։

««Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանի հաղորդման հիման վրա ՀՀ ՔԿ N բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի N հոդվածի, N մասի N կետով հարուցվել և քննվել է թիվ N քրեական գործը։

Նախաքննության ընթացքում Շ․ Միրզախանյանը դիմում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին՝ հայտնելով կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի կողմից «Տատիկիս վարսերը» ֆիլմի նկարահանման համար տրամադրված պետական աջակցության գումարից 5.000.000 ՀՀ դրամ հափշտակելու վերաբերյալ տվյալներ։

․․․Չարաշահումներ կատարելու վերաբերյալ տեղեկությունները ստուգելու և քրեական գործ հարուցելու բավարար հիմքերի առկայության հանգամանքը պարզելու նպատակով N վարչական շրջանների քննչական բաժնի պետի կողմից հանձնարարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի N-N հոդվածների կարգով նախապատրաստել նյութեր
․․․Նկատի ունենալով, որ քրեական օրենսգրքով չթույլատրված արաքի կատարմամբ Հովհաննես Գալստյանին պատճառվել է գույքային վնաս, ուստի ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի N-րդ հոդված պահանջներով՝ ՈՐՈՇԵՑԻ վարույթում քննվող N քրեական գործով Հովհաննես Գալստյանին ճանաչել տուժող․․․»

Ակնկալում եմ, որ սա կարդալուց հետո պաշտոնաթող նախարարը կդադարի աղաղակել սոցցանցերում, կներկայանա ՀՔԾ և պարզաբանումներ կտա իրեն մեղսագրվող պաշտոնական դիրքի չարաշահման մասով, որից հետո կհատուցի ֆիլմին հասցրած ամբողջ գույքային վնասը։

Ինչ մնում է իմ դեմ դատարան դիմելուն, ինչպես ասում են՝ իմաստը՞, եթե ՀՔԾ-ն արդեն վարույթ է ընդունել քրեական գործը։)) Բայց՝ փորձիր։ Ես ինքս կապահովեմ այդ դատական գործի առավելագույն հրապարակայնությունը»։