«Զվարթնոց»-ը Ազնավուրի անունով վերանվանելու առնչությամբ ՀՀ մշակույթի նախարարությունը տվել է բացասական կարծիք

«Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու առնչությամբ ՀՀ մշակույթի նախարարությունը տվել է բացասական կարծիք` ներկայացնելով հիմնավորումներ:

Այդ մասին փոխանցում են Մշակույթի նախարարությունից՝ հավելելով, սակայն, որ և՛ մշակույթի նախարարությունը, և՛ կառավարության աշխատակազմը շարունակում են քաղաքացիներից ստանալ «Զվարթնոց» օդանավակայանը վերանվանելու հետ կապված առաջարկներ:

«Ելնելով վերոնշյալից, որոշում կայացվեց` հանրային քննարկման միջոցով պարզել հանրության գերակշիռ մասի տեսակետը` հիմնավորումներով»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ: