Երեկ երեկոյան Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել 30 քաղաքացի. ՆԳՆ

Երեկ` Սեպտեմբերի 20-ին, Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել 30 անձ: Նրանցից 28-ը` ձեռնարկված քրեական վարույթի շրջանակներում և փոխանցվել են քննչական մարմնին, 2-ը բերվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (իշխանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելը):

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից: