Վանաձորում վթարի է ենթարկվել հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան․ հիվանդը մահացել է

Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում։ Դժբախտաբար, հիվանդը մահացել է հիվանդանոցում։ Վթարի հանգամանքները պարզվում են։

Այս մասին տեղեկացնում է Հանրապետական շտապօգնության ծառայությունը:

«Հորդորում ենք բոլոր վարորդներին. երբ տեսնում եք միացված փարոսիկներով շտապօգնության մեքենա, զիջեք ճանապարհը։ Այդ պահին այն ինչ-որ մեկի կյանքի համար է շտապում»,-նշված է Հանրապետական շտապօգնության ծառայության տարածած հաղորդագրության մեջ: