Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 9-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ:

Քննարկվել է Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների հաղթահարմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Զեկուցումներով հանդես են եկել պետական որոշ գերատեսչությունների ղեկավարներ: