Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել. ԵՄ-ն պետք է պահանջի Ադրբեջանից դուրս բերել իր ուժերը ՀՀ-ից

Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից հայտնում են․

Նիդերլանդների խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունեց բանաձև, որով կոչ է անում կառավարությանը ջանքեր գործադրելու, որպեսզի Եվրամիությունը պահանջի Ադրբեջանից անմիջապես դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից.

«Պալատը, Լսելով քննարկումները, արձանագրելով, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք,նպատակ ունենալով կանխելու հակամարտության հնարավոր սրումը,կոչ է անում կառավարությանը պնդելու (Եվրոպական) Խորհրդում՝ միանալու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ Ադրբեջանին ուղղված՝ անմիջապես զորքերը դուրս բերելու պահանջին։

Եվ անցնում է օրակարգի հարցերին»։