Ստեփանակերտի բնակելի տան բակում օձ է հայտնաբերվել

Օգոստոսի 24-ին ժամը 11:27-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ուլուբաբյան 33 հասցեում, բնակելի տան բակում օձ է հայտնաբերվել՝ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այդ մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։

Կանչի վայր է մեկնել ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը, հայտնաբերել «Լորտու» տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք: