Ինչո՞ւ է ՌԴ դեսպանը հանդիպել Ռոբերտ Քոչարյանին. դեսպանատան պարզաբանումը

Ինչո՞ւ է ՌԴ դեսպանը հանդիպել Ռոբերտ Քոչարյանին. դեսպանատան պարզաբանումը
Ինչո՞ւ է ՌԴ դեսպանը հանդիպել Ռոբերտ Քոչարյանին. դեսպանատան պարզաբանումը

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր պարբերական հանդիպումների շրջանակում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պարզաբանում է ՀՀ-ում ՌԴ դեսպանության կայքը:

Ավելի վաղ, Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնել էր, որ հունիսի 13-ին Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Նրա խոսքով` հանդիպումը կայացել է նախկին նախագահի գրասենյակում և տևել է մեկ ժամից ավելի: