Աշտարակի մայր ջրանցքի հիմնանորոգման աշխատանքները շուտով կավարտվեն․ Կառավարություն․ տեսանյութ

Աշտարակի մայր ջրանցքի հիմնանորոգման աշխատանքները շուտով կավարտվեն։

Այդ մասին հայտնում են Կառավարությունից։

745 գծամետրը վերանորոգելուց հետո կլուծվեն ոռոգման ջրի կորստի, հանգստի գոտիների անվտանգության խնդիրները։ Հիմնանորոգումն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով ՝ Կառավարության և Եվրասիական զարգացման բանկի «Ոռոգման համակարգերի արդիականացման» ծրագրի շրջանակում։ 7 մարզում նման շինաշխատանքների համար մոտ 50 մլն դոլար է ներդրվել։