«Ֆեյսբուք»-ի խափանումը միայն Հայաստանում չէ, խուճապի կարիք չկա. Սամվել Մարտիրոսյան

«Ֆեյսբուք»-ի խափանումը  կապված չէ Հայաստանի հետ: Խնդիրն ամբողջ աշխարհում է, խուճապի մատնվել պետք չէ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով «Ֆեյսբուք»-ի համատարած խափանման խնդիրը: 

«Ամբողջ աշխարհում է այս խնդիրը, միայն Հայաստանում չէ: Սա կարող է նշանակել երկու բան. կամ «Ֆեյսբուքն» ունի ինչ-որ տեխնիկական խնդիր իր կողմից կամ հաքերային հարձակում է. նման բան նախկինում եղել է, կարողացել էին մտնել մարդկանց հաշիվներն` առանց մուտքագրելու գաղտնաբառը: Ամեն դեպքում խուճապի մատնվել պետք չէ: Կարծում եմ, մի քանի ժամվա ընթացքում կվերականգնվի»,- մեկնաբանեց Մարտիրոսյանը: