Փրկարարները ծառը կտրել և հեռացրել են երթևեկելի հատվածից

Դեկտեմբերի 28-ին, ժամը 00:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ․ Փափազյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում ծառն ընկել է բակի երթևեկելի հատված և փակել այն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․) հարվածել է ծառին, ինչի հետևանքով ծառը շրջվել է բակի երթևեկելի հատված՝ փակելով այն։

Փրկարարները ծառը կտրել և հեռացրել են երթևեկելի հատվածից։