Թուրքիան աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի առաջընթացին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը։ 

Նշվում է, որ զրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը գոհունակություն է արտահայտել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերաբերյալ։

«Թուրքիան աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում գրանցված առաջընթացին»,-նշված է հաղորդագրության մեջ։