Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը իր աշխատավարձի վրա դրված արգելանքը վերացնելու հարցում:
Դիմումատուի բողոքի համաձայն՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից արգելանք է դրվել իր աշխատավարձի վրա 100 տոկոսի չափով:
Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համագործակցության արդյունքում, նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված հայտարարված արտակարգ դրության պայմաններում, քաղաքացու աշխատավարձի վրա դրված արգելանքն ամբողջությամբ հանվել է:
Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից։