Կապանի բժշկական կենտրոնը հերքում է տարածվող տեղեկությունը

Կապանի բժշկական կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է․

Սոցիալական ցանցերում շրջանառվում է Կապանի Բժշկական կենտրոնում գտնվող վիրավոր զինծառայողների ցուցակ, որը չի համապատասխանում իրականությանը։

Հորդորում ենք բնակչությանը լինել զգոն, օգտվել միայն պաշտոնապես հաստատված տեղեկատվությունից։ Խնդրում ենք զերծ մնալ ավելորդ լարվածություն և խուճապ առաջացնելուց։