Վարչապետի հայտարարությունից հետո իրավապահների ուշադրության առանցքում հայտնված Լիպարիտ Դրմեյանն այսօր դիմում ներկայացրեց դատարան: Ընդդիմադիր գործիչը դատարանից պահանջում է զրպարտության համար պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավարին վարչապետը կասկածեց կոռուպցիայի մեջ: Փաշինյանը երեկ կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, թե Դրմեյանը պետական պաշտոնում սպասարկել է մասնավոր ընկերության՝ «Տաշիրի գրուպ»-ի շահերը: Այդ ժամանակ միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությունը ՀԷՑ-ն իր ձեռքից վերցնելու ու պետականացնելու գործընթաց սկսելու հարցով դիմել էր միջազգային արբիտրաժային դատարան, որն էլ միջանկյալ որոշմամբ պահանջել էր Հայաստանից ձեռնպահ մնալ ընկերության ակտիվներն առգրավելուց, չփոխել ՀԷՑ-ի կառավարման մարմիններն ու կանոնադրությունը, չնշանակել ժամանակավոր կառավարիչ:
Ավելին՝ սկզբնաղբյուրում



















