Մետրոպոլիտենի ոստիկանները ռազմամթերք և սառը զենք են հայտնաբերել․ Տեսանյութ

Փետրվարի 1-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Զորավար Անդրանիկ» կայարանի նախասրահից, սառը զենք կրելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Արարատի մարզի Հայանիստ գյուղի 18-ամյա մի բնակչի:

Կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են երկաթյա բացովի մահակ և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ:
Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: