Քոչվորների այն ցնդաբանությունը, թե հայերը բնիկ ժողովուրդ չեն անդառնալի հետևանքների կարող է հանգեցնել, եթե ժամանակին չի կանխարգելվում. Գուգարաց թեմ

Քոչվորների այն ցնդաբանությունը, թե հայերը բնիկ ժողովուրդ չեն և իրենց հնամենի երկրում «տնվոր» են, պարզվում է, վարակիչ հատկություն ունի և անդառնալի հետևանքների կարող է հանգեցնել, եթե ժամանակին չի կանխարգելվում:

Առողջապահական մեթոդներն այս դեպքում ի զորու չեն, և միակ միջոցը բաբելոնյան, հին հունական, հռոմեական, ասորական, հայկական պատմագրություններն են ու տասնյակ «կադաստրի վկայականները», որոնք պահվում են աշխարհի թանգարաններում:

Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպս. Հակոբյան