Մհեր Սեդրակյանը՝ լրագրողին. «Շատ լավ արեցի, արեցի, որ հարցը տայիր»

Մհեր Սեդրակյանը՝ լրագրողին. «Շատ լավ արեցի, արեցի, որ հարցը տայիր»
Մհեր Սեդրակյանը՝ լրագրողին. «Շատ լավ արեցի, արեցի, որ հարցը տայիր»

Այսօր ԱԺ-ում Aravot.am-ը Մհեր Սեդրակյանից (Թոխմախի Մհեր) հետաքրքրվեց, թե ինքն ինչո՞ւ դեմ քվեարկեց Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցին: Նա պատասխանեց. «Շատ լավ արեցի: Արեցի, որ հարցը տայիր»: 

Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում կառավարության ծրագրին՝ նա պատասխանեց. «Շատ լավ, այ որ էդ ծրագիրն ընդունվեց, խելքի կգաք, լավ մարդ կդառնաք»: Հարցին՝ կհաջողվի՞ արտագաղթը կասեցնել այդ ծրագրով՝ նա հորդորեց այդ հարցերը գնալ ու տալ ավելի կոմպետենտ մարդու. «Յանի ինձ ասում եք, ես ի՞նչ պատասխանեմ»: Թե ինչի՞ են մարդիկ արտագաղթում՝ Մհեր Սեդրակյանն այսպես մեկնաբանեց. «Աշխատանքը, որ կատարում են դրսում, եթե դրա 50 տոկոսը այստեղ աշխատեն, ավելի լավ կապրեն, քան թե տենց գնան դուրսը ծառայեն, նոքարություն անեն, ստեղ դրա 50 տոկոսը կաշխատեն ու լավ կապրեն: Սովոր են գնան-գան, ըտենց»: Մեր հարցին՝ բայց այս երկրում ապագա կա՞, որ մնան՝ նա վստահեցրեց՝ անպայման: Գազի գնի հետ կապված էլ Մհեր Սեդրակյանն ասաց, որ ռուսական պետությունն է որոշում, մեզանից հասնում է մի քիչ բանակցություններ վարել, որ չափի մեջ բարձրանան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ 
© Առավոտ