ԵԱՀԿ գործող նախագահը հաջողություն է մաղթել Նիկոլ Փաշինյանին բարեփոխումները կյանքի կոչելու գործում

Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն շնորհավորել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ԵԱՀԿ գործող նախագահը կարևորել է, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը և ԵԱՀԿ ԽՎ-ը դիտորդական առաքելություն են իրականացրել ընտրությունների ընթացքում:

«Ակնկալում ենք շարունակել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ, ինչպես նաև հաջողություն եմ մաղթում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումները կյանքի կոչելու գործում: Շվեդիան պատրաստ է աջակցել Հայաստանին»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Լինդեն։