«Միքայելյան» հիվանդանոցի Covid բաժանմունքի վերակենդանացման 40 մահճակալներից 40-ը զբաղված է

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է․

«Տեղեկացնեմ, որ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքի վերակենդանացման 40 մահճակալներից 40-ը զբաղված է․․․․

Հարգելի քաղաքացիներ, խնդրում եմ՝ խստորեն պահպանեք համաճարակային բոլոր կանոնները ու պատվաստվեք, որպեսզի միասին կարողանանք հաղթենք անտեսանելի թշնամուն՝ Covid 19-ին»։