Օղակաձև զբոսայգում շարունակվում են ինքնակամ կրպակների և սրճարանների ապամոնտաժման աշխատանքները.քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և Կենտրոն վարչական շրջանի ուժերով Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում շարունակվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ տեղադրված կրպակների և սրճարանային կառույցների ապամոնտաժման աշխատանքները:

Երևանյան զբոսայգիների ապօրինաբար զավթված կանաչապատ գոտիները փուլ առ փուլ վերականգնվելու են: