Լոս Անջելեսում գտնվող Armenian Youth Education Aid հասարակական կազմակերպության կողմից Խնձորեսկի երաժշտական դպրոցին նվիրաբերվեց երաժշտական գործիքներ. Գորիսի համայնքապետարան


Լոս Անջելեսում գտնվող Armenian Youth Education Aid հասարակական
կազմակերպության կողմից Խնձորեսկի երաժշտական դպրոցին նվիրաբերվեց երաժշտական գործիքներ։
66 աշակերտ ունեցող սահմանամերձ բնակավայրի երաժշտական դպրոցի սաները տարիներ շարունակ նվագել են հնամաշ գործիքներով և այժմ երաժշտական դպրոցը համալրվել է նոր գործիքներով, որոնք կխթանեն կատարողական վարպետության բարձրացումը, կապահովեն ստեղծագործությունների կատարման բարձր հնչեղություն։ Նվիրաբերության շնորհիվ երաժշտական դպրոցը ձեռք է բերել՝ երկու հատ քանոն, երկու ջութակ, երկու շվի և մեկ դուդուկ։
Ըստ երաժշտական դպրոցի տնօրեն Անահիտ Մովսիսյանի՝ այժմ նրանք կկարողան համույթների մեջ ընդգրկել ավելի մեծ թվով աշակերտների և երաժշտական համերգային ծրագրերն ավելի բարձր որակով կկազմակերպվեն։
Նախաձեռնությունը իրականցվել է, Armenian Youth Education Aid-ի 13-21 տարեկան պատանիների, երիտասարդների շնորհիվ։ Շնորհակալական խոսքերով հանդես եկան Գորիսի համայնքապետարանի հանրային կապերի, կրթության, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետ Արմինե Հովակիմյանը, կազմակերպիչներից Շուշաննա Հակոբյանը և Youth Education Aid-ի ղեկավար Մագգի Սիմոնյանը։ Նախաձեռնության հեղինակները նշել են, որ բարեգործական կրթական ծրագրերից այս նվիրաբերությունը միակը չի լինելու և իրենք պատրաստ են աջակցել ու շարունակել համագործակցությունը Գորիսի համայանքապետարանի հետ։ Կազմակերպությունը մեկ տարի է գործում է և Հայաստանում երկրորդ բարեգործական ծրագիրն են իրականացնում։