Տավուշում զինծառայողի վիրավորվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ ՔԿ

Տավուշում զինծառայողի վիրավորվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ ՔԿ
Տավուշում զինծառայողի վիրավորվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ ՔԿ

Տավուշում զինծառայողի վիրավորվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, տեղեկացնում է Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը։

«ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Ս.Հովհաննիսյանի բեկորային հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Նաիրա Հարությունյանը: