ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Վահե Ջիլավյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Վահե Ջիլավյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ։

Վահե Ջիլավյան
1996 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը «Կառավարում և տնտեսական կապեր»-ի ֆակուլտետը

Աշխատանքային գործունեություն
2018 – 2020 թթ․- Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար
2017 –2018թթ․ – ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
2016 – 2017թթ․ – Հայաստանի Խաղողագործության և գինեգործության Հիմնադրամի փոխտնօրեն, ապա գործադիր տնօրենի ժ/պ
2015 – 2016 թթ․- Հայաստանի Զարգացման Հիմնադրամի սփյուռքի գծով խորհրդատու
2012 – 2014 թթ․- ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ
2009 – 2012 թթ․- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար
1999 – 2009 թթ․- ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն՝ վարչության պետ
2000 –2009 թթ․ – ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անդամ
1999թ․ – Առաջին համահայկական խաղերի ֆինանսական տնօրեն
1999 թ․ – ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն՝ բաժնի պետ
1998 – 1999 թթ․– ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն՝ գլխավոր մասնագետ

Ունի քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան