Հայաստանում ամբողջությամբ պատվաստվածների թիվը հասնում է 1 մլն-ի

Հայաստանում պատվաստումային գործընթացը շարունակվում է: Այդ մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:

Մասնավորապես, ըստ աղբյուրի, ապրիլի 10-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 2 142 685 պատվաստում, որից`առաջին դեղաչափ` 1 117 714, երկրորդ դեղաչափ` 982 752, բուստեր` 39 199։