Կալանավորվել են Մասիսի միջադեպի մասնակիցները

Կալանավորվել են Մասիսի միջադեպի մասնակիցները
Կալանավորվել են Մասիսի միջադեպի մասնակիցները

Օգոստոսի 13-ին Մասիս քաղաքում տեղի ունեցած վիճաբանության և դրան հաջորդած կրակահերթերի գործով օգոստոսի 15-ին ձերբակալված 28-ամյա Վոլոդյա Դալլաքյանը և 22-ամյա Համբարձում Հովհաննիսյանը դատարանի օգոստոսի 18-ի որոշմամբ կալանավորվել են: Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Հիշեցնենք, որ փաստի առթիվ ավելի վաղ քրգործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով` խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, և կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ:Կարդալ ավելին