Ալիևը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է նոյեմբերին հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը.Factor

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր Բաքվում ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ քննարկվել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանում տիրող իրավիճակին առնչվող հարցեր։

«Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև հարաբերությունների տարբեր ասպեկտները, Հարավային Կովկասում համագործակցության հեռանկարները, հետկոնֆլիկտային իրավիճակն ու նոյեմբերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած լարվածությունը»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ ավելի վաղ Կլաարը Երևանում հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Այս մասին հայտնում է factor.am-ը: