Հունվարի 5-ից բարեգործական հիմունքներով տրամադրվելու է մանկական սնունդ․ Ստեփանակերտի քաղաքապետարան

Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունվարի 5-ից «Հայեր միացեք» հասարակական կազմակերպության կողմից ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության շենքում բարեգործական հիմունքներով տրամադրվելու է մանկական սնունդ:

Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է աշխատանքային օրերին՝ ժամը 14:00-17:00, ներկայանալ նախարարություն ծնողի անձնագրով ու երեխայի ծննդյան վկայականով:

Այս մասին հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետարանը։