Մարիամ Փաշինյանի լուսանկարը հին է, այն համացանցում հայտնվել է դեռևս 2018 թ. մայիսին․ Fip.am

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը հունվարի 26-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դստեր՝ Մարիամ Փաշինյանի ամանորյա տոնական մի լուսանկար և գրել, որ նկարը արված է այս տարի Մոսկվայում։

«Սա Հայաստանի վարչապետի աղջիկն է։ Այն երկրի, որը տվել է 5000 զոհ, ունի 10,000 վիրավոր և կորցրել է 10,000 ք կմ տարածք…»,- գրել է Կարապետյանը։Գրառումը տարածվել է yerkir.am, politik.am, ankakh.com, zham.am, 168.am և այլ լրատվականների կողմից։

Իրականում, սակայն, լուսանկարը հին է, այն համացանցում հայտնվել է դեռևս 2018 թ. մայիսին։

Փաստերի ստուգման հարթակ