Կհիմնանորոգվի Սարուխան համայնքի թիվ 1 մանկապարտեզը

Այս տարվա ընթացքում կհիմնանորոգվի Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի թիվ 1 մանկապարտեզի շենքը:

Աշխատանքները կիրականացվեն ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 164 միլիոն 908 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 107 միլիոն 190 հազար դրամը տրամադրում է ՀՀ կառավարությունը, 57 միլիոն 717 հազար դրամը՝ Սարուխանի համայնքապետարանը: Թիվ 1 մանկապարտեզի շենքը կհիմնանորոգվի երկու փուլով:

«Առաջին փուլում կատարվելու է շենքի հիմքերի ամրացման, երկու հարկերի ծածկերի եւ տանիքի հեռացման ու նոր ծածկերի ու տանիքի կառուցման աշխատանքներ: Երկրորդ փուլում կիրականացվեն ներքին հարդարման եւ գույքի ձեռքբերման աշխատանքներ:

Մանկապարտեզի շենքը կառուցվել է 1965 թվականին, ժամանակի ընթացքում կապիտալ նորոգման չի ենթարկվել ու գտնվում է անբարեկարգ վիճակում: Մանկապարտեզը գործում է չորս խմբով, 120 տեղով»,-ներկայացրեց Սարուխան համայնքի ղեկավարը:

Այս մասին հայտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը։