Այս տարի 55 հոգի ապաստան է խնդրել Հայաստանում

Այս տարի 55 հոգի ապաստան է խնդրել Հայաստանում
Այս տարի 55 հոգի ապաստան է խնդրել Հայաստանում

2017թ.-ին 55 հոգի ապաստան է խնդրել Հայաստանում: Այս մասին լրագրողներին ասել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։

Նրանցից 25-ը, Կույումջյանի փոխանցմամբ, Սիրիայի քաղաքացի են, 9-ը՝ Ուկրաինայի, 7-ը՝ Կուբայի, 6-ը՝ Իրանի, 8-ը՝ այլ ազգությունների ներկայացուցիչներ են:

Փախստականի կարգավիճակ է ստացել 45 անձ, որոնցից 33-ը Սիրիայի քաղաքացիներ են, 4-ը՝ Ադրբեջանի, 3-ը՝ Ուկրաինայի, 3-ը՝ Իրաքի և 2-ը՝ Իրանի։

Լրագրողների ուշադրությունը գրավել են Հայաստանում ապաստան ստացած Ադրբեջանի քաղաքացիները:

Խոսքը «17-ամյա տղա և աղջիկ, ինչպես նաև 35-ամյա և 64 տարեկան տղամարդու ու կնոջ մասին է»:

JAMnews-ին Միգրացիոն ծառայությունից ասացին, որ անձի մասին տվյալները հրապարակել չեն կարող, ուստի զետեղում են միայն ընդանրական բնույթի տեղեկությունները:

Աղբյուրը՝ jam-news.net