Հրդեհ Գյումրի քաղաքում. տուժածներ չկան

Մայիսի 7-ին, ժամը 07:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի թիվ 231/219 հասցեում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:02-ին, մարվել՝ 08:15-ին: Մասամբ այրվել են տնակի միջնապատի փայտյա կառուցատարրերը (մոտ 0.5 քմ):

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։