ՀԱՊԿ դռները միշտ պետք է բաց լինեն բոլոր պետությունների, այդ թվում ՝ Ադրբեջանի համար․ ՌԴ ԱԳՆ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դռները միշտ պետք է բաց լինեն բոլոր պետությունների, այդ թվում ՝ Ադրբեջանի համար:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն. գրում է new.ru-ն:

Միևնույն ժամանակ, նա նշել է, թե ինչը կարող է խանգարել Ադրբեջանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին:

Բանն այն է, որ կազմակերպության կանոնադրության որոշ կետեր ենթադրում են դիվանագիտական հարաբերություններ մասնակից երկրների միջև: Իսկ պաշտոնական Բաքվի և Երևանի միջև նման փոխգործակցություն չկա:

«Հենց դրանք հաստատվեն, իսկ մենք հուսով ենք, որ, վաղ թե ուշ, դա տեղի կունենա, հարցը կարող է դրվել գործնական մակարդակի վրա», – շեշտել է Ռուդենկոն:

Աղբյուր՝ Factor.am