«Ռուսական խոսքի մերիդիաններ» առաջին միջազգային մրցույթ

«Ռուսական խոսքի մերիդիաններ» առաջին միջազգային մրցույթ
«Ռուսական խոսքի մերիդիաններ» առաջին միջազգային մրցույթ

Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանը հրավիրում է մասնակցելու 2013թ.. նոյեմբերի 5-ից  2014թ.հունիսի 6-ը կազմակերպվելիք ռուսաց լեզվի զարգացմանն ու տարածմանը միտված «Ռուսական խոսքի մերիդիաններ» նախագծերի աջակցության առաջին միջազգային մրցույթին, որը նախատեսված է ռուսական և արտասահմանյան հիմնադրամների, կենտրոնների, ակումբների, ուսումնական հաստատությունների և այլ կազմակերպությունների ու հաստատությունների համար, որոնք իրականացնում են ռուսաց լեզվի և մշակույթի զարգացման և տարածման աշխատանքներ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՆ մամլո հաղորդագրությունը:

Ըստ հաղորդագրության, նախագծերն ընդունվում են մինչև 2014թ.. ապրիլի 15-ը:

Մրցույթի արդյունքում ընտրված 10 լավագույն նախագծերի ղեկավարները (I, II և III աստիճանի դիպլոմ) կպարգևատրվեն կրթամշակութային ուղևորությամբ դեպի Մոսկվա: Մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցը (I աստիճանի դիպլոմ) կստանա 1000000 ռուբլի դրամական պարգև:   

Ցանկացողները առավել մանրամասն տեղեկատվություն կարող են ստանալ այցելելով http://meredianRussia.rudn.ru կայքէջը:

© Medialab.am