«Արեւածաղիկ»` «Մեդիալաբին». Փառանձեմ Հովհաննիսյանն արժանացավ առաջին մրցանակի

«Արեւածաղիկ»` «Մեդիալաբին». Փառանձեմ Հովհաննիսյանն արժանացավ առաջին մրցանակի
«Արեւածաղիկ»` «Մեդիալաբին». Փառանձեմ Հովհաննիսյանն արժանացավ առաջին մրցանակի

Դեկտեմբերի 6-ին «Էրեբունի պլազա» հյուրանոցում կայացավ «Հավասար հնարավորություններ» հաշմանդամության թեմայով ԶԼՄ 11-րդ ամենամյա մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ «Մեդիալաբի» լրագրող Փառանձեմ Հովհաննիսյանի հոդվածն արժանացավ առաջին մրցանակի: 

Մրցույթի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների գաղափարի քարոզումն է:

Ըստ մրցույթի կազմակերպող «Հույսի կամուրջ» ՀԿ-ի մամլո հաղորդագրության, մրցույթին ներկայացվել էին 2012 թ. նոյեմբերի 20-ից 2013 թ. նոյեմբերի 20-ը հրապարակված նյութերը:

Այս տարի ներկայացվել էր 34 լրագրողական աշխատանք` 20 տպագիր և 14 տեսանյութ:

Աշխատանքները ժյուրիի անդամներից յուրաքանչյուրի կողմից  գնահատվեցին նախ 10 բալային համակարգով, այնուհետև անվանակարգերի հաղթողների վերջնական ընտրությունը կատարվեց հանձնաժողովի քննարկման արդյունքում:

Արդյունքում որոշվեցին հաղթողները հետևյալ անվանակարգերում`

«Լրագրողական հոդված» անվանակարգ`

1-ին մրցանակ` Փառանձեմ Հովհաննիսյան, medialab.am

2-րդ մրցանակ` Աղավնի Սուքիասյան, disabilityinfo.am

3-րդ մրցանակ` Գայանե Մկրտչյան, iwpr.net

Խրախուսական` Աննա Կարապետյան, disabilityinfo.am

«Հեռուստատեսային» անվանակարգ`

1-ին մրցանակ` Զարուհի Արզումանյան, Հանրային հեռուստաընկերություն, Առաջին լրատվական

2-րդ մրցանակ` Արմինե Օլեյան, «Ար» հեռուստաընկերություն, Հատուկ ռեպորտաժ

3-րդ մրցանակ` Արմինե Ուդումյան, Հանրային հեռուստաընկերություն, Առաջին լրատվական

Խրախուսական` Անի Մանուկյան, «Երկիր մեդիա» հեռուստաընկերություն, «Մանկական երկիր»

Հատուկ մրցանակ` Լուսինե Մուսայելյան, «Ազատություն» ռադիոկայան, Լավատեսական և արժանապատիվ կերպար ներկայացնելու համար:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգ`

2-րդ մրցանակ` Նելլի Ռաֆայելյան, «Շողակաթ» հեռուստաընկերություն, «Դեպի եկեղեցի»:

«Կովկասյան ցանց երեխաների համար» նախաձեռնության կողմից հատուկ մրցանակը շնորհվեց պատանի լրագրող Սիմոն Դավթյանին, «ԱՌԻԹ» մշակութային ՀԿ:

Հաշմանդամության հիմնախնդիրը պարբերաբար լուսաբանելու և հավասար  հնարավորությունների գաղափարի տարածմանը հետամուտ լինելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատվոգիր շնորհեց «Արմնյուզ» լրատվական հեռուստաալիքին: 

© Medialab.am