ԵԽԽՎ համազեկուցողներն այցելել են Սոթք և Կուտական բնակավայրեր

Փետրվարի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի համայնքապետարանում դիմավորել է փաստահավաք առաքելությամբ Գեղարքունիք ժամանած՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենին՝ Ֆինլանդիայից, Բորիանա Օբերգին՝ Շվեդիայից, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին և ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, ներկայացրել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հասցված վնասները։

Возможно, это изображение 5 человек, люди стоят и на открытом воздухе

Այնուհետև փաստահավաք խմբին ուղեկցել Վարդենիսի սահմանամերձ Սոթք և Կուտական բնակավայրեր՝ տեղում դիտարկելու կրած վնասներն ու արդեն իսկ կատարված վերականգնման աշխատանքները։

Возможно, это изображение 5 человек, люди стоят и на открытом воздухе
Возможно, это изображение 5 человек, люди стоят и снег