Բանտում մնացել է մեկ քաղբանտարկյալ

Այսօր` հունիսի ինի առավոտյան ժամը 10.30-ին «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել ընդդիմադիր Սարգիս Հացպանյանը:
ՔԿՀ-ի դարպասների մոտ Հացպանյանին դիմավորել են ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, Հացպանյանի ընտանիքի անդամները, ընկերները:
Այսօր լրացել է նրա պատժաչափը կրելու վերջնաժամկետը:
Հիշեցնենք, որ նա 2009թ. ապրիլի 9-ին սուտ մատնության մեղադրանքով դատապարտվել էր 3.5 տարվա ազատազրկման:
Հացպանյանի ազատ արձակվելուց հետո բանտում է մնում մեկ քաղբանտարկյալ` լրտեսության համար մեղադրվող Մուրադ Բոջոլյանը, որի պատժաժամկետը շուտով լրանում է եւ նա առաջիկա օրերին ազատ կարձակվի:
© Medialab.am